AM
8 Հուլիս 2013 - 09:08 AMT

Եգիպտոսի վարչապետը սոցիալ-դեմոկրատ կլինի

Եգիպտական սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Զիյադ Բահա ադ Դինը կդառնա Եգիպտոսի նոր վարչապետը, իսկ լիբերալ ընդդիմության առաջնորդ, ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մուհամմեդ ալ Բարադեին՝ փոխնախագահ, հայտնում է Sky News Arabia-ն:

Ինչպես հայտնում են եգիպտական ԶԼՄ-ները, Բարադեին նախկինում հրաժարվեց վարչապետի պաշտոնից և առաջարկեց Զիյադ Բահա ադ Դինի թեկնածությունը:

Զիյադ Բահա ադ Դինը իրավաբան է և տնտեսագետ, նախկինում ղեկավարել է Ֆինանսական վերահսկողության վարչությունը, հայտնի է որպես կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվ կողմնակից: