Կրեմլում տեղեկություն չունեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Մոսկվա կատարելիք այցը հետաձգելու մտադրության մասին: «Մեզ ոչինչ հայտնի չէ»,-ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին է ասել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունը, թե սեպտեմբերին կայանլիք այցը հետաձգվելու է: «Այցը նախապատրաստվում է»,-ասել է Պեսկովը:
Բարաք Օբաման Մոսկվայում պետք է հանդիպի ՌԴ նախագահի հետ G20-ի նախօրին, որը կկայանա Սանկտ Պետերբուրգում: Մինչդեռ «Կոմերսանտ» թերթը, ԱՄՆ պետդեպարտամենտում աղբյուրի վրա հղումով, հայտնել էր, որ Օբաման կարող է հրաժարվել Մոսկվա այցելությունից, եթե մինչ այդ ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը դեռ Ռուսաստանում լինի:






