AM
9 Հուլիս 2013 - 13:55 AMT

Al Jazeera-ի եգիպտացի լրագրողները բողոքում են կեղծ տեղեկատվության դեմ

Քաթարական Al Jazeera հեռուստաալիքի վեց թղթակիցներ ազատվել են աշխատանքից՝ բողոքելով Եգիպտոսի իրադարձությունների կեղծ լուսաբանման դեմ, որի հետևանքով խարխլվում է «հայրենիքի և բանակի հեղինակությունը»:

Նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո հեռուստաալիքի եգիպտական բյուրոյի ղեկավար Աբդել Ֆաթթահ Ֆաիդը ձերբակալվեց երկրի ազգային անվտանգության սպառնալիք ներկայացնելու պատճառով: Քաթարական հեռուստաալիքը բազմիցս է քննադատվել իրադարձությունների միակողմանի լուսաբանման համար՝ հօգուտ «Մահմեդական եղբայրների», հայտնում է «Վեստի.ռու»-ն: