Apple-ի առաջին համակարգիչներից մեկը վաճառվել է Christie's աճուրդում 388 հազար 750 դոլարով, հայտնում է CNBC հեռուստաալիքը Twitter կայքում: Սարքից բացի լոտն ընդգրկում էր օրիգինալ ներդիրը, ապարատի սխեման և Սթիվ Ջոբսի ու Սթիվեն Վոզնյակի լուսանկարը:
Համակարգիչը վաճառվել է ավելի էժան գնով, քան նախատեսվում էր՝ աճուրդի առաջ այն գնահատվում էր մոտ 500 հազար դոլար: Ընդամենը հավաքվել է Apple I մոդելի 200 համակարգիչ, ըստ փորձագետների, պահպանվել է 50-ից ոչ ավելին: 1976թ. համակարգչի սկզբնական գինը եղել է 666 դոլար 66 ցենտ: Սարքերը ձեռքով հավաքել է Վոզնյակը, հայտնում է ՌԲԿ-ն: