Սիրիայի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքում տեղակայված ապստամբների ուղղությամբ կառավարական զորքերը օդային նոր հարվածներ են հասցրել, հաղորդում է BBC-ն: Ականատեսների վկայությամբ` բախումների ընթացքում քաղաքի մեծ մասն ավերակների է վերածվել:
Հունվարին Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը հայտնել էր Հոմսում կառավարական զորքերի կողմից իրականացված ջարդերի մասին, որի արդյունքում շուրջ 100 մարդ էր զոհվել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հուլիսի 8-ին Սիրիայի իշխանություններին և զինված ընդդիմությանն առաջարկել էր մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսին դադարեցնել ռազմական գործողությունները: Նա նաև հակամարտող կողմերին կոչ էր արել ազատ արձակել նրանց մոտ պահվող բոլոր այն մարդկանց, ովքեր ռազմագերի չեն:






