5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Հոնսյու կղզի հյուսիս-արևելքում, ցունամիի վտանգ չկա, ասվում է Ճապոնիայի օդերևութաբանական վարչության կայքում:
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 14:22-ին, էպիկենտրոնը 80կմ խորության վրա էր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Զոհերի և հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ չկան:






