Արաբական Արևելքի խոշորագույն Al Arabiya հեռուստաալիքի կայքը մի շարք հաքերային հարձակումների է ենթարկվել: Հարձակումները սկսվել են Եգիպտոսի նախագահ Մուրսիի պաշտոնանկումից հետո:
Ըստ հեռուստաալիքի անվտանգության ծառայության, հաքերները գործում են ինչպես Եգիպտոսից, այնպես էլ հարևան պետությունների տարածքներից: Բացի այդ, ասվում է, որ DDoS-հարձակումները խանգարում են հեռուստաալիքի առցանց հեռարձակմանը, ինչպես նաև կայքի նորմալ գործունեությանը: