AM
10 Հուլիս 2013 - 07:51 AMT

«Մահմեդական եղբայրները» նախկինի պես պատրաստ չեն բանակցությունների

Չնայած եգիպտական իշխանության երկխոսություն հաստատելու բոլոր փորձերին, «Մահմեդական եղբայրները» նախկինի պես պատրաստ չեն բանակցությունների: Նորանշանակ վարչապետը չի բացառել, որ նախարարների կաբինետում տեղ կգտնվի նաև պաշտոնանկ արված Մուհամմեդ Մուրսիի քաղաքական կողմնակիցների համար: Սակայն իսլամիստները հրաժարվում են ճանաչել նոր կառավարությունը և ընդունել նրա որոշումները: Նրանք մտադիր են շարունակել բողոքները և մեղադրում են զինվորականներին իշխանությունը բռնազավթելու և խաղաղ բնակիչների սպանելու մեջ, հայտնում է euronews-ը: