AM
10 Հուլիս 2013 - 08:50 AMT

Աբդուլլահ Օջալանը առողջական խնդիրների պատճառով կարող է ազատ արձակվել

Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը առողջական խնդիրների պատճառով կարող է ազատ արձակվել, հայտնում է քրդական Pukmedia կայքը:

Օջալանի ազատ արձակման մասին հայտարարել է նաև հայտնի թուրք պատմաբան Յուսուֆ Ղալաչօղլուն՝ պնդելով, որ Օջալանին կազատեն բժիշկների եզրակացության հիման վրա:

Վերջին շրջանում Օջալանին այցելել են նրա եղբայրն ու քուրդ գործիչներ, որոնք պնդում են, որ նրա առողջական վիճակը վատթարանում է և նրան հետազոտելու համար կպահանջվի անկախ բժիշկների հանձնաժողով ուղարկել Իմրալի կղզի: