AM
10 July 2013 - 09:29 AMT

«Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը» պարգևատրել է առևտրի ֆինանսավորման իր լավագույն հաճախորդներին

«Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը» հուլիսի 10-ին պարգևներ հանձնեց առևտրի ֆինանսավորման ոլորտի իր լավագույն 5 հաճախորդներին: Գլխավոր մրցանակը՝ ԳՐԱՆ ՊՐԻ-ն բաժին ընկավ – EUROTERM LLC ընկերությանը (Վահե Ղազարյան, կազմակերպության տնօրեն)՝ Տարվա լավագույն հաճախորդ: Այս անվանակարգում առաջադրված ընկերություններն ունեն առևտրի ֆինանսավորման ծառայությունների ամենաընդգրկուն պորտֆելները, համարվում են լավագույն բանակցող ընկերություններ, ինչպես նաև կիրառում են առևտրի ֆինանսավորման բազմապիսի գործիքներ` օգտվելով Էյչ-Էս-Բի-Սի Խմբի բանկերից թե Եվրոպական, թե Ասիական շուկաներում:

Միջազգային Առևտրի Մրցանակ ստացավ ALFA PET LLC (Սամվել Թումանյան, կազմակերպության հիմնադիր): Նորարարական Առևտրի Մրցանակի արժանացավ – PIRALYAN LLC (Հարություն Մինասյան, կազմակերպության գլխավոր հաշվապահ), որը ներկայացնում է Հայաստանում հայտնի կոշիկի Roberto բրենդը: Լավագույն նորեկ հաճախորդ է ճանաչվել MENTOR GRAPHICS DEVELOPMENT SERVICES CJSC (Իրինա Դումանյան, կազմակերպության տնօրեն): Միջազգային առևտրի համար մրցանակի արժանացավ HYTEXPlastic ընկերությունը:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը ասաց, որ արդեն չորրորդ տարին անընդմեջ, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը մրցանակներ է տրամադրում 2012թ-ի ընթացքում Առևտրի Ֆինանսավորման ոլորտում լավագույն արդյունքներ գրանցած իր հաճախորդներին:

Նա հիշել է, որ միջազգային առևտուրն այն ոլորտն է, որտեղից սկիզբ է առել Էյչ-Էս-Բի-Սի-ի պատմությունը, երբ բանկը ֆինանսավորել է Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի միջև առևտուրը 1865թ.-ին: Այսօր, Էյչ-Էս-Բի-Սի-ն միջազգային առևտրի ֆինանսավորման առաջատարն է աշխարհում` եկամուտների գծով ունենալով 10% շուկայական մասնաբաժին: Իր հերթին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը ասաց, որ 2012թ. բանկի առևտրի ֆինանսավորման պորտֆելը կազմել է շուրջ 30 մլրդ դրամ: «Առևտրի ֆինանսավորման գործիքների առավելությունն այն է, որ ընկերությունները կարողն են կրճատել ծախսերը 50 տոկոսով»,-հավելել է նա: