AM
10 Հուլիս 2013 - 09:48 AMT

Էստոնիայի ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին այցելել Ադրբեջան

Էստոնիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին խոսափել Ադրբեջան այցելելուց այդ երկրում հնարավոր ահաբեկչությունների պատճառով, հայտնում է ՄԿ-Էստոնիա թերթը:

Նշվում է, որ Ադրբեջանում Էստոնիան չունի ոչ դեսպանատուն, ոչ պատվավոր հյուպատոսություն: Անհրաժեշտության դեպքում հարկ է դիմել Բաքվում Լատվիայի դեսպանատուն կամ ԵՄ երկրներից մեկի մոտակա ներկայացուցչություն: