AM
10 Հուլիս 2013 - 10:34 AMT

Արարատյան դաշտի խորքային ջրերի մակարդակը նվազում է. ստեղծվում է լարված իրավիճակ

Արարատյան դաշտի խորքային ջրերի մակարդակը նվազում է. ստեղծվում է լարված իրավիճակ, հուլիսի 10-ին տեղի ունեցած կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այսօրվա նիստում որոշում կայացվեց վարձավճար սահմանել ստորերկրյա ջրերի օգտագործման համար: Որոշվեց ստորերկրյա ջրերի օգտագործման համար գանձել15 դրամ/խմ, իսկ մակերևույթային ջրերի համար՝ 5 դրամ:

Գանձված միջոցները կօգտագործվեն 700 անօրինական հորերի կոնսերվացման համար:Առաջնահերթ կկոնսերվացվեն ինքնաշատրվանվող հորերը: Յուրաքանչյուր հորի կոնսերվացման համար կպահանջվի 4 մլն դրամ: