AM
10 Հուլիս 2013 - 12:58 AMT

Ապստամբները ցրել են Հալեպի բնակիչների բողոքի ցույցն ընդդեմ պարենային շրջափակման

Սիրիայի արևմուտքում գտնվող Հալեպի խաղաղ բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ պարենային շրջափակման: Սակայն, ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը ականատեսների վրա հղումով, ապստամբները ցրել են ցույցը:

«Ժողովուրդն ուզում է, որ շրջափակմանը վերջ տրվի»,-վանկարկել են հավաքվածները:

Հալեպի արևմտյան մասերը կառավարական զորքերի հսկողության տակ են: Սակայն ընդդիմության ուժերն արդեն մի քանի շաբաթ է շարունակում են շրջափակումը: Արևմտյան Հալեպում սննդամթեքի գները բարձարցել են շուրջ 10 անգամ: Ընդդիմության մարտավարությունն ուղղված է Սիրիայի նախագահի ուժերի թուլացմանը, սակայն զինվորականների հետ մեկտեղ սննդամթերքի ու դեղորայքի սուր կարիք են զգում նաև խաղաղ բնակիչները, հայտնում է ՌԲԿ-ն: