AM
23 February 2006 - 12:14 AMT

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատ կառուցելու» գաղափարը ծիծաղ է առաջացնում

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատ կառուցելու» գաղափարը ծիծաղ է առաջացնում, եթե ոչ ավելին: Ինչպես ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը, այդ հարցի շուրջ Ադրբեջանի խորհրդարանում անկասկած «ծեծկռտուք » կլինի: «Ես չեմ պատկերացնում մի թուրք շիանարարի, որ ինքնակամ իրեն բաժանի Զանգեզուրից, Գոյչայից(Սեւանա լիճ) եւ վերջապես Էրիվանյան խանությունից: Չէ որ հենց այդ տեղանուններն են օգտագործում նրանք, երբ խոսում են Հայաստանի մասին: Ընդհանրապես, մեր միջեւ բաժանումը գոյություն ունի արդեն մեկ ահազարամյակ, թուրք քոչվոր ցեղերի` տարածաշրջան գալուց ի վեր»,- ասել է նա: Քաղաքագետը նշել է, որ մեր միջեւ կա բնական անջրպետ` Քուռ գետը: «Ճիշտ է, Քուռի ձախ ափին ապրել են ուդինները, թալիշները եւ լեզգինները, բայց ոչ Թուրքական պատի կառուցողների նախնիները»,- ընդգծել է Լեւոն Մելիք- Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատ կառուցելու գաղափարը պատկանում է ՂԱԿ ղեկավար Ակիֆ ՆԱղիին, որ հայտնի է իր չափազանց ծայրահեղական համոզմունքներով: Այդ առաջարկի օգտին են հանդես եկել Միլի Մեջլիսի պատգամավորները եւ ադրբեջանցի հասարակական գործիչները: