Սիրիական զորքերը կատաղի մարտեր են մղում Հալեպի հարավային և արևմտյան ծայրամասերում: Ինչպես հայտնում է ՍԱՆ գործակալությունը, սիրիացի զինյալները ետ են մղել գրոհայինների հարձակումները և մեծ վնաս են հասցրել հակառակորդին:
Սպանվել է չորս ահաբեկիչ: Հալեպից դեպի հյուսիս ճանապարհին ոչնչացվել է զենքով գրոհայինների շարասյունը: Հուլիսի 11-ին Հալեպ կհասնի հումանիտար օգնության առաջին մասնաբաժինը: Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել ՄԱԿ կազմակերպությունների ու սիրիական ԱԳՆ միջև: Իրավիճակը Հալեպում ճգնաժամային դարձավ, երբ գրոհայինները փակեցին հարավային և արևմտյան մուտքերը քաղաք:
Կառավարությունը հատուկ ծրագիր է մշակում՝ օգնելու համար ցածր գնողունակությամբ բնակչության շերտերին: Շաբաթվա սկզբում սիրիական ֆունտը արժեզրկվեց 34 տոկոսով: 1 դոլարի արժեքը շուկայում 300 սիրիական ֆունտ է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






