Ձկնամթերքի ապրանքախմբում 2013թ. հունիսին 2012թ. հունիսի համեմատ արձանագրվել է 2.8% գնաճ:Միաժամանակ, ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հունիսին 2013թ. մայիսի համեմատ շուկայում մի փոքր անկում է գրանցվել՝ 0.5%:
Ըստ գյուղատնտեսության նախարարության, 2013թ. հունվար-մայիսին 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ձկնաբուծության ոլորտում 35,21 տոկոս աճ է գրանցվել:






