AM
11 Հուլիս 2013 - 08:00 AMT

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է անսահմանափակ զանգեր դեպի «Հատուկ համար» ընդամենը 10 դրամով

Այսուհետև «Ալո մենք» սակագնային պլանի բաժանորդները, որպես «Հատուկ համար» ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամար ընտրելու դեպքում, կարող են անսահմանափակ խոսել տվյալ բաժանորդի հետ` ամբողջ օրվա համար վճարելով ընդամենը 10 դրամ: Ի դեպ, 10 դրամը կգանձվի միայն այն օրերին, երբ բաժանորդն առնվազն մեկ անգամ զանգահարի «Հատուկ համարին»:

ՀՀ այլ և 374 97 բջջային ցանցերի հեռախոսահամարներին զանգելու դեպքում կգանձվի 36 դրամ/րոպե, Երևանի քաղաքային ցանցերի հեռախոսահամարներին զանգելու դեպքում՝ 36 դրամ/րոպե:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mt.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: