Եգիպտոսի ԱԳՆ-ն հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք աֆրիկյան երկրների ղեկավարության և Աֆրիկյան միության ներկայացուցիչների հետ և բողոք է հայտնել Թունիսի առաջարկի վերաբերյալ, որով առաջարկվում է արտահերթ նիստ գումարել քննարկելու համար իրավիճակն Եգիպտոսում, հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բադր Աբդել Ատին, գրում է Al-Ahram-ը:
«Այն ամենն, ինչ կատարվում է Եգիպտոսում, դա երկրի ներքին գործն է, և ոչ ոք իրավունք չունի միջամտելու Եգիպտոսի ներքին գործերին»,-ասել է Աբդել Ատին:
Նա նաև հավելել է, որ նախկինում Եգիպտոսն առաջարկել էր Աֆրիկյան միությանը դիտորդներ գործուղել երկիր իրավիճակը տեղում պարզելու համար:






