AM
12 Հուլիս 2013 - 07:45 AMT

Չիլիում արհմիությունների ազգային գործադուլն ավարտվել է անկարգություններով

Չիլիում արհմիությունների ազգային գործադուլն ավարտվել է անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով: Երթը մայրաքաղաքի փողոցներով ուղեկցվել է բռնություններով: Ագրեսիվ տրամադրված ցուցարարները քարեր են նետել և պայթուցիկով շշեր: Ի պատասխան ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել և ջրցան մեքենաներ:

Ըստ տեղական իշխանությունների, ձերբակալվել է 26 մարդ, վիրավորվել է երեք իրավապահ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: