Մալթայի ափամերձ պարեկախումբը շուրջ 200 փախստականների է փրկել Աֆրիկայի երկրներից, որոնց նավը բեկվել է կղզու ափերի մոտ, հայտնում է Euronews-ը:
Եվս 100 միգրանտների են փրկել իտալացի սահմանապահները Լամպեդուզի ափերի մոտ:
Մալթայի իշխանությունները դիտարկում են փախստականների արտաքսման հնարավորությունը:






