AM
12 Հուլիս 2013 - 11:42 AMT

Եգիպտոսը մուտքի արտոնագրեր է սահմանել Սիրիայի քաղաքացիների համար

Եգիպտոսը մուտքի արտոնագրեր է սահմանել Սիրիայի քաղաքացիների համար և ետ է վերադարձնում փախստականներին հայրենիք: Այդ մասին հուլիսի 12-ին Ժնևում լրագրողներին է հայտնել ՄԱԿ փախստականների գծով հանձնակատարի մամլո քարտուղար Էդրիան Էդվարդսը: Նա հայտնել է, որ Եգիպտոսում երկու ինքնաթիռներով հարյուրից ավելի փախստականներ են տեղափոխվել Սիրիա և Լիբանան:

Այդ իրավիճակը մտահոգություն է առաջացնում ՄԱԿ-ում: «Մենք աշխատում ենք Եգիպտոսի կառավարության հետ, երաշխավորելու համար, որ փախստական սիրիացիները նախկինի պես ապաստան կստանան այդ երկրում»,-ասել է Էդվարդսը: