AM
13 Հուլիս 2013 - 11:23 AMT

Orange-ի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը ստացել է Ռիմա Ավետիսյանը

Հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը ստացել է Երևանի բնակիչ Ռիմա Ավետիսյանը: Նրանք զանգահարել է ամուսինը Ռուսաստանից: Այսօր նա Orange-ի գրասենյակում ստացել է Ռուսաստան մեկնելու տոմսի հավաստագիր:

« Հուսանք այս ճամփորդությունը նրա համար սպասված է: Մոտակա շաբաթների ընթացքում մենք շարունակելու ենք ամեն երկուշաբթի օրվանից հաշվել մուտքային միջազգային զանգերը, այնպես որ դեռ շատ հաջողակներ են գրացվելու: Մեր մյուս բաժանորդներին պարզապես խորհուրդ կտանք խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին », -ասել է Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Մինչև հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: