Անկարայի կենտրոնական հրապարակում շարունակվում են բախումները ոստիկանների և ապստամբների միջև, հաղորդում է Trend-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Հիշեցնենք, որ Անկարայում ցուցարարները փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում բախումների հետևանքով զոհվեց 20-ամյա մի երիտասարդ: Ապստամբները ոստիկանների ուղղությամբ քարեր ու երկաթի կտորներ են նետել, ինչից հետո ոստիկանները ջրաշիթեր են բաց թողել: Հրապարակում բարիկադներ են կառուցվել: Ցույցի 4 օրերի ընթացքում 25 մարդ է տուժել:






