AM
15 Հուլիս 2013 - 14:56 AMT

Հայտնի են համաշխարհային «Երևակայության գավաթ» մրցույթի հաղթողները

Մայքրոսոֆթ կորպորացիան հայտարարել է Մայքրոսոֆթի համաշխարհային «Երևակայության գավաթ»ուսանողական ամենամյա մրցույթի հաղթողներին։ Հաղթող նախագծերը հայտարարվել են երեք հիմնական կատեգորիաներում՝ Ինովացիա, Խաղեր և Համաշխարհային Քաղաքացիություն։ Հաղթողները հայտարարվել են Երևակայության Գավաթի մրցանակաբաշխության ժամանակ՝պատմական Ալեքսանդրինսկի թատրոնում, որտեղ ներկա էին ավելի քան 800 ուսանող, ժյուրիի անդամներ, միջոցառման գործընկերներ:

87 ուսանողական թիմեր 71երկրներից մրցեցին համաշխարհային եզրափակիչ փուլում։ Ողջ տարվա ընթացքում «Երևակայության գավաթ» միջոցառման համար Մայքրոսոֆթը պարգևատրել է ավելի քան 1 մլն դոլար։

Երևակայության գավաթը 2013-ի հաղթողներն են

Նորարարություն

Առաջին տեղ։Մրցանակ՝ 50,000 ԱՄՆ դոլար – Colinkedթիմ՝ Մեծ Բրիտանիա։ Նախագիծ՝ SoundSYNK։

Երկրորդ տեղ։ Մրցանակ՝ 10,000 ԱՄՆ դոլար – DORAթիմ՝Սլովենիա։ Նախագիծ՝DORA։

Երրորդ տեղ։ Մրցանակ՝ 5,000 ԱՄՆ դոլար – MYRA թիմ՝Թայլանդ։ Նախագիծ՝SkyPACS։

Խաղեր

Առաջին տեղ։ Մրցանակ՝ 50,000 ԱՄՆ դոլար – Zeppelinթիմ՝ Ավստրիա։ Նախագիծ՝Schein։

Երկրորդ տեղ։ Մրցանակ՝ 10,000 ԱՄՆ դոլար – Soliteթիմ՝Ինդոնեզիա։ Նախագիծ՝ Save the Hamsters։

Երրորդ տեղ։ Մրցանակ՝ 5,000 ԱՄՆ դոլար –Banzaiթիմ՝Ֆրանսիա։ Նախագիծ՝ Seed։

Համաշխարհային Քաղաքացիություն

Առաջին տեղ։ Մրցանակ՝ 50,000 ԱՄՆ դոլար –Teamfor a BetterWorldթիմ՝ Պորտուգալիա։ Նախագիծ՝ For a BetterWorld։

Երկրորդ տեղ։ Մրցանակ՝ 10,000 ԱՄՆ դոլար – Omni-HearingSolutionթիմ՝Թայվան։ Նախագիծ՝Omni-Hearing Solution։

Երրորդ տեղ։ Մրցանակ՝ 5,000 ԱՄՆ դոլար –ConfufishRoyaleթիմ՝ Ավստրալիա։ Նախագիծ՝FoodbankLocal։

Մայքրոսոֆթի Երևակայության Գավաթը հանդիսանում է համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ծրագիր և ուսանողական մրցույթ, որը հնարավորություն է տալիս սովորելու և մրցելու՝ կիրառելով նորարար հարթակներ, գործիքներ և ծառայություններ։ Այս տարի Երևակայության Գավաթի 11-րդ մրցույթնէր, որի եզրափակիչը կայացավ Սանկտ Պետերբուրգում, ՌՖ, հուլիսի 8-11-ը։