AM
27 February 2006 - 14:52 AMT

1997 թվականից մինչ օրս Հայաստանի քաղաքացիություն է ստացել 78 հազար փախստական

1997թ. կատարված փախստականների հաշվառումը ցույց տվեց, որ Հայաստանում բնակվում է 311 հազար փախստական: Այս տարի նախատեսվում է անցկացնել Հայաստանում փախստականների նոր հաշվառում: Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Փախստականների հարցերով միգրացիայի վարչության բաժնի պետ Արաիկ Հարությունյանի, մինչ օրս Հայաստանի քաղաքացիություն է ստացել 78 հազար փախստական: Հիշեցնենք, որ 1988-1991թթ. Ադրբեջանից հայ փախստականների թիվը կազմել է 500 հազար, որոնցից 360 հազարը եկել է Հայաստան, մյուսները մեկնել են ԱՊՀ երկրներ: