AM
17 Հուլիս 2013 - 06:31 AMT

ԱՄՆ սենատորը կոչ է արել բոյկոտել ՕԽ-2014-ը, եթե Ռուսաստանը ապաստան տա Էդվարդ Սնոուդենին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է դիտարկի 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերի բոյկոտը, եթե Ռուսաստանը ապաստան տա Էդվարդ Սնոուդենին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը The Hill պարբերականին տված հարցազրույցում:

Նրա խոսքով բոյկոտը կարող է արդյունավետ գործել: «Այն, ինչ նրանք հիմա անում են, զայրացնող է: Եթե Ռուսաստանը ապաստան տա այդ տղային, դա կլինի իրավունքի խախտում և մեծ ապտակ ԱՄՆ-ին»,- Գրեմի խոսքերն է մեջբերում «Գազետան»:

Լինդսի Գրեմն առաջին սենատորն է, որը կապել է Սոչի-2014-ն ու Սնոուդենին ապաստան տալը: