Հուլիսի 17-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410.30 դրամ՝ հուլիսի 16-ի համեմատ աճելով 0,06 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 539.42 հուլիսի 16-ի համեմատ աճելով 2.99 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը ավելացել է 0,02 կետով՝ 12.65 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:
Հուլիսի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առք և վաճառք չի իրականացվել:






