AM
18 July 2013 - 08:49 AMT

Օգոստոսի 1–ից Հայաստանում կգործի առաջին Ազատ տնտեսական գոտին

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ օգոստոսի 1-ից Հայաստանում գործունեությունը կսկսի առաջին Ազատ տնտեսական գոտին։ Որոշման համար հիմք է ծառայում «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» փակ բաժնետիրական ընկերության և «ԵրՄՄԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը:

ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու իրավունք կստանան արտադրաարդյունաբերական եւ տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության եւ բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի եւ հեռահաղորդակցության ոլորտների ընկերությունները: ԱՏԳ գործունեության ժամկետը 10 տարի է: