Հուլիսի 20-ին, ժամը 11:00-ին, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամում տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության երկրորդ մրցութային փուլը: Առաջնությանը մասնակցում է 17 թիմ, որոնք մրցում են լավագույն համակարգչային կամ բջջային խաղի հեղինակը ճանաչվելու համար:
Առաջնությանը պարբերաբար միանում են նոր թիմեր, քանի որ առաջնության գրանցումը դեռևս բաց է, և ցանկացողները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց խաղը մինչև սեպտեմբերի 30-ը:
Այս տարի առաջնության մրցանակային ֆոնդը 1,700,000 դրամ է: Այն կբաշխվի հետևյալ անվանակարգերում` լավագույն խաղ, լավագույն բջջային խաղ, լավագույն Game Play (սցենար), նորարարություն, լավագույն դիզայն, լավագույն կերպար, լավագույն 3D լուծում, պատանիների առաջնություն- Junior, ժողովրդական մրցանակ:
Մրցութային 2-րդ փուլին կարող են ներկա գտնվել ոլորտով հետաքրքված բոլոր ցանկացողներն ու ծանոթանալ համակարգչային և բջջային խաղերի հայկական աշխարհին:






