Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ՄԸ կազմի մեջ գտնվող) նշեցՄետաղագործի օրը. Մասնագիտական տոնի առիթով ձեռնարկության կոլեկտիվը պարտավորվեց 3% ավելացնել թողարկվող արտադրանքի տարեկան ծավալը:
«Ընթացիկ տարում մենք հանձն ենք առնում գերազանցել 27 հազար տոննա նշաձողը: Իսկ մեր ռազմավարական նպատակը մնում է 33 600 տոննան, որին ծրագրում ենք մերձենալ 2015 թ.», – հայտարարեց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը:
Նրա խոսքերով, էներգասակագների վերջին բարձրացումը ստեղծում է լրացուցիչ դժվարություններ և մեծացնում է արտադրանքի ինքնարժեքը, բայց գործարանը նախատեսում է բարձրացնել առավել էներգատար սարքավորումների արտադրողականությունը: «Մեր և՛ տեխնիկական, և՛ մարդկային ներուժը բավարար է, այն պետք է բացահայտել և իրացնել», – ընդգծեց գլխավոր տնօրենը:
ԱՐՄԵՆԱԼ-ում կայուն աճում է աշխատավարձը, որը 2013 թ. առաջին կիսամյակում հասավ ամսական մոտավորապես 320 հազար դրամի, որն ավելի քան երկու անգամ բարձր է միջին հանրապետականից: ՌՈՒՍԱԼ-ի սոցիալական ծրագրի շրջանակում գործարանի յուրաքանչյուր աշխատող ամեն ամիս որպես ինդեքսավորում ստանում է գրեթե 14 հազար դրամ: 2012 թ. ինդեքսավորման վճարները կազմել են 40 մլն դրամից ավելի, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում` 28,5 մլն դրամ:
Մետաղագործի օրվա կապակցությամբ, արտադրական համակարգի զարգացման բաժնի պետ Արթուր Զաքարյանը, վերանորոգող փականագործ Գագիկ Շաբոյանը և հրահեստագործ Քրիստ Իսոյանը պարգևատրվել են ՌՈՒՍԱԼ-ի պատվոգրերով և ընկերության պարգևավճարներով: Կոլեկտիվի շուրջ 40 անդամի հանձնվել են գործարանի պատվոգրեր և դրամական պարգևներ:






