AM
22 Հուլիս 2013 - 08:43 AMT

Սինայի թերակղզում 10 բռնարարք է տեղի ունեցել, կան զոհեր

Մի շարք ահաբեկչական գործողությունների արդյունքում Սինայի թերակղզում վեց մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, հուլիսի լույս 22-ի գիշերը թերակղզում 10 ահաբեկչական գործողություն է կատարվել: Դրանց մեծ մասը տեղի է ունեցել Ռաֆահ և Էլ Արիշ քաղաքներում, իսկ հիմնական նպատակներն են հսկիչ անցակետերն ու ոստիկանական բաժանմունքները: Արդյունքում զոհվել է երկու քաղաքացիական անձ, երկու զինծառայող և երկու ոստիկան: Այլ մանրամասներ չեն հայտնվում: