Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի օպերատոր TEPCO ընկերությունը 2011թ. մարտին տեղի ունեցած վթարից ի վեր առաջին անգամ բացահայտ խոստովանել է, որ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից ռադիոակտիվ ջրի արտահոսք է եղել Խաղաղ օվկիանոս: Միևնույն ժամանակ ընկերության ներկայացուցիչները նշել են, որ գրունտային ջրերի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով սահմանափակ ազդեցություն է ունեցել օվկիանոսի աղտոտման վրա:
«Հաշվի առնելով ջրի նմուշարկման վերջին տվյալները, կարելի է ասել, որ ծովի ջրի ռադիոակտիվ աղտոտման մակարդակը նորմայից բարձր չէ»,-ասել են ընկերությունում, հայտնում է ՌԲԿ-ն:






