AM
23 Հուլիս 2013 - 06:16 AMT

«Նաիրիտ»-ի աշխատակիցները կրկին ուղևորվել են նախագահական նստավայր

«Նաիրիտ» գործարանի աշխատացիկենրը հերթական անգամ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով վճարել աշխատավարձը: Նրանք ուղևորվել են դեպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, աշխատակիցները 10 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել: Միաժամանակ «Նաիրիտի» ներկայացուցիչը խուսափեց մեկնաբանել աշխատավարձերի վճարման ժամկետները:

«Այդ հարցը պետք է լուծեն այնտեղ, որտեղ որ պետք է լուծեն»,- ասաց նա: