AM
23 Հուլիս 2013 - 14:14 AMT

Պակիստանի թալիբները մահափորձ էին պատրաստում վարչապետի դեմ

Պակիստանի ոստիկանության աշխատակիցները բացահայտել են դավադրությունը, որի նպատակն էր երկրի վարչապետ Նավազ Շարիֆի սպանությունը, հայտնում է տեղի The Express Tribune թերթը:

Ըստ աղբյուրի, վարչապետի տան վրա հարձակման պլանը պատրաստում էին Պակիստանի ծայրահեղական «Թեհրիկ-է-Թալիբան» խմբավորման անդամները:

Շարիֆի դեմ մահափորձի կասկածանքով մի քանի մարդ է ձերբակալվել, հայտնում է «Ինտերֆաքսը»: