ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) փակում է գաղտնի բազաներն Աֆղանստանում, որտեղ ամերիկյան զինվորները պայքարում են 2001 թ., հայտնում է Washington Post –ը՝ իրազեկ աղբյուրների վրա հղումով: Ենթադրվում է, որ ԿՀՎ բազաների քանակն այդ երկրում կկրճատվի 12-ից մինչև 6 հաջորդ 2 տարիների ընթացքում:
ԿՀՎ ներկայության կրճատումն Աֆղանստանում պայմանավորված է նրանով, որ զգալիորեն կրճատվել է «Ալ Քայիդայից» բխող վտանգը, այժմ այն գործում է առավելապես Պակիստանից և նրա ղեկավար անդամների թիվը զգալիորեն կրճարվել է ԱՄՆ 12-ամյա ջանքերի շնորհիվ:






