«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն համալրել է կանոնադրական կապիտալը 4,104,851,400 ՀՀ դրամով: Կապիտալը համալրվել է Բանկի միակ բաժնետեր՝ ռուսաստանյան Գազպրոմբանկի կողմից: Նշված գործարքի արդյունքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 5-րդ տեղը` ըստ կանոնադրական կապիտալի: Ներկայումս բանկի փաստացի համալրված կանոնադրական կապիտալը կազմում է 16,452,129,954 ՀՀ դրամ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: