AM
24 Հուլիս 2013 - 12:02 AMT

Թուրքական կործանիչները հետախուզական թռիչքներ են կատարում Իրաքի տարածքում

Երկու թուրքական F-16 տիպի կործանիչները հետախուզական թռիչքներ են կատարում Իրաքի տարածքում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների ճամբարների հատվածում, գրում է Sabah թերթը:

Ինչպես հայտնում է պարբերականը, թռիչքների նպատակն է տեղեկություններ հավաքել Թուրքիայի տարածքից ՔԱԿ անդամների հեռանալու մասին:

Թուրքիայի իշխանություններն իրեն հերթին խոստացել են բոլոր պայմանները ստեղծել զենքը վայր դրած ՔԱԿ անդամների համար, որպեսզի նրանք կարողանան հեռանալ երկրից: Հեռանալու գործընթացը մեկնարկել է մայիսի 8-ին:

ՔԱԿ հակամարտությունը Թուրքիայի հետ շարունակվում է արդեն 25 տարի և 40 հազար մարդու կյանք է խլել: ՔԱԿ ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ և ԵՄ կողմից: