AM
24 Հուլիս 2013 - 12:53 AMT

Նախագահական ընտրությունները Պակիստանում տեղափոխվել են և կկայանան հուլիսի 30-ին

Պակիստանի Գերագույն դատարանն այսօր բավարարել է իշխող կուսակցության միջնորդությունը նախագահական ընտրությունները օգոստոսի 6-ի փոխարեն հուլիսի 30-ին անցկացնելու մասին: Դիմումը Գերագույն դատարան ներկայացրել էր Պակիստանի մահմեդական լիգա կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետ Նավազ Շարիֆը:

Տեղափոխման պատճառը այն է, որ ընտրությունների օրը համընկնում էր մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսի 27-րդ օրվա հետ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: