AM
24 Հուլիս 2013 - 14:10 AMT

Դամասկոս է ժամանել ՄԱԿ գլխավոր փորձագետը քիմիական զենքի կիրառման հետաքննության գծով

Դամասկոս է ժամանել ՄԱԿ գլխավոր փորձագետը քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունների հետաքննության գծով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Ֆրանս պրեսի» վրա հղումով:

Ըստ Սինհուա գործակալության, Սիրիայի մայրաքաղաք է մեկնել փորձագետների խմբի ղեկավար Օկե Սելստրոմն ու ՄԱԿ բարձր ներկայացուցիչը զինթափման գծով Անջելա Քեյնը: Նախորդ շաբաթ ՄԱԿ-ում կայացած ճեպազրույցում հայտարարվեց, որ փորձագետների ուղևորությունը կսահմանափակվի միայն Դամասկոսով և տեսչական այցեր չի նախատեսում: