AM
17 January 2003 - 18:27 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՕԳՏԻՆ` ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՔԻ ՎՐԱ ԵՎ ԱՌԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ

Ռուսաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության լուծման օգտին` փոխզիջումային հիմքի վրա եւ առանց արտաքին միջամտության: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով այսօր մամուլի ասուլիսում` բարձր մակարդակով ռուս-հայկական բանակցությունների ավարտից հետո: Ըստ այնմ, Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների հարաբերությունների չկարգավորվածությունը խանգարում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ լիարժեք համագործակցությանը: «Մենք ցանկանում ենք բնականոն եւ լիարժեք զարգացնել մեր հարաբերությունները եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հետ», – նշել է Վ. Պուտինը: