AM
25 Հուլիս 2013 - 08:42 AMT

Մեքսիկայի նախագահը վիրահատվելու է

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նետոն հաջորդ շաբաթ վիրահատվելու է, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ նախագահի մամլո ծառայության վրա հղումով: Վիրահատությունը տեղի կունենա հուլիսի 31-ին և կտևի մոտ 1,5 ժամ, որին կհաջորդի 4-օրյա վերականգնողական հանգիստը: Մանրամասներ նրա առողջական վիճակի մասին չեն հայտնվում: Էնրիկե Պենյա Նետոն ստանձնեց Մեքսիկայի նախագահի պաշտոնը 2012թ. դեկտեմբերի 1-ին: Նա փոխարինեց այդ պաշտոնում Ֆելիպե Կալդերոնին, որը պարտություն կրեց ընտրություններում: