AM
25 Հուլիս 2013 - 08:43 AMT

Հունաստանում Էգեյան ծովում գտնվող կղզի է աճուրդի հանվել

Էգեյան կղզում գտնվող Սպալատրոնիսի մասնավոր կղզին դրվել է աճուրդի 10 մլն եվրոյով, հայտնում է ռադիո «Մայակը»: Սպալատրոնիսի մասնավոր կղզին վաճառվելու է 2013թ. սեպտեմբերին, նրա մակերեսը 10 հա ավելի է:

Նշվում է, որ ներկայումս Հունաստանի չբնակեցված կղզիներից շատերի սեփականատերերը փորձում են ձերբազատվել իրենց սեփականությունից անշարժ գույգի հարկերի կտրուկ բարձրացման պատճառով:

Հունաստանն ընդհանուր առմամբ մոտ 6 հազար կղզի ունի Էգեյան, Միջերկրական ծովերում: