AM
25 Հուլիս 2013 - 08:30 AMT

Գագիկ Բեգլարյան. 170 երթուղուց միայն 7-8-ը կթանկանան 12 տոկոսով

Միջհանրապետական ու միջմարզային երթուղիները այսօր կարող են թանկանալ չնչին գումարով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում գործում է մոտ 170 երթուղի, որոնցից 7-8-ը կթանկացնեն իրենց ծառայությունները 12 տոկոսով:

«Մոտ 160 երթուղի այսօր չի թանկացնում իր ծառայություններն ի օգուտ ժողովրդի»,- հայտարարեց Բեգլարյանը:

Նախարարը նաև խնդրեց իրեն չդիմել քաղաքապետարանի լիազորության տակ գտնվող հարցերով, որ հետագայում մամուլում չհայտնվեն «պրովոկացիոն վերնագրերով նյութեր»: