Եգիպտոսի հարավում գտնվող Լուքսորի օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցները, այն բանից հետո, երբ իսլամիստները փորձել են գրոհել օդակայանը:
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, բանակն ու ոստիկանությունը բերված են պատրաստության, լրացուցիչ ստորաբաժանումներ են տեղակայվել քաղաքի ենթակառուցվածքի օբյեկտների մոտ, հուշարձանների ու թանգարանների մոտ, որտեղ կան օտարերկրացի զբոսաշրջիկներ: Լուքսորի փողոցներում ամենուր զրահատեխնիկա է, ուժեղացված է զինվորականների ներկայությունը: Գրոհը ետ է մղվել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






