AM
17 January 2003 - 17:33 AMT

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «WFI CONSULTING» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳՈՒՄ Է «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Բրիտանական «WFI Consulting» ընկերությունը Հայաստանի կառավարության հրավերով ստուգում է հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհատեր «Արմենտել» ընկերության գործունեությունը: «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, ստուգման ժամկետները անսահմանափակ են, եւ այդ գործընթացը կտեւի այնքան, որքան անհրաժեշտ կլինի WFI-ին աշխատանքն ավարտելու համար: Միեւնույն ժամանակ, հունական OTE կորպորացիան, որին պատկանում են «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսը, հայտարարել է, որ «ինտենսիվ բանակցություններ է վարում» այդ բաժնետոմսերը վաճառելու մասին: Սակայն, ինչպես նշել են ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունում, մինչ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի վաճառքի գործընթացը սկսելը, հունական OTE ընկերությանն անհրաժեշտ է ստանալ Հայաստանի կառավարության պաշտոնական համաձայնությունը, քանզի նրան են պատկանում «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 10 տոկոսը: