AM
31 Հուլիս 2013 - 06:53 AMT

Զիմբաբվեում այսօր երկրի նախագահ են ընտրում

Զիմբաբվեում այսօր երկրի նախագահ են ընտրում: Սինխուանա լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ընտրությունը կտևի 12 ժամ, սակայն անհրաժեշտության դեպքում՝ ընտրատեղամասերը կարող են ավելի երկար աշխատել: Զուգահեռ երկրում ընտրում են նաև խորհրդարանի և ՏԻՄ անդամներին:

Ընտրական հանձնաժողովի նախագահ Ռիտա Մակարաուն հայտնել է, որ ընտրությանը գրանցվել է 6,4 մլն ընտրող, որոնց համար բացվել ՝է 9,7 հազար ընտրական տեղամաս: Սպասվում է, որ ընտրությունների արդյունքները հայտնի կլինեն դրանց ավարտից 5 օր անց:

Նշենք, որ թեկնածուների թվում են գործող նախագահ 89-ամյա Ռոբերտ Մուգաբեն և ընդդիմադիր վարչապետ Մորգան Ցվանգրաին, ում միջև էլ լինելու է հիմնական մրցակցությունը: