Orange-ը հանդես է գալիս ինտերնետի նոր առաջարկով` մինչև սեպտեմբերի 30-ը բաժանորդագրվելով Orange Ինտերնետին 12 ամսով՝ ընդամենը 5000 կամ 10 000 դրամ ամսավճարի դիմաց ամեն ամիս կստանան համապատասխանաբար 5ԳԲ կամ 25ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ:
10 000 դրամ ամսավճարով սակագնային պլանի բաժանորդներն այս առաջարկի հետ մեկտեղ կարող են ձեռք բերել նաև մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող Ինտերնետ Հիմա մոդեմը կամ մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող MyFi սարքն ընդամենը 1 դրամով, իսկ 5000 դրամ ամսավճարով սակագնային պլանի բաժանորդները կարող են ձեռք բերել մինչև 14.4 արագություն ապահովող Ինտերնետ Հիմա մոդեմը մեկ դրամով:
Առաջարկից կարող են օգտվել նաև Orange-ի ներկայիս այն բաժանորդները, ովքեր չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն:






