AM
5 Օգոստոս 2013 - 12:14 AMT

Հայաստանի խոշոր կազմակերպությունների կեսը չի անցել արտաքին աուդիտ

ՀՀ ֆինանսների նախարարությունն ամփոփել է խոշոր կազմակերպությունների` պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի արդյունքները` 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում այդ արդյունքները ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը:

Տվյալների համաձայն` 941 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 630-ը, որից 427 կազմակերպության տրվել է դրական եզրակացություն: 203 կազմակերպություն չեն ստացել դրական եզրակացություն: 311 կազմակերպություններում աուդիտ չի անցկացվել:

Նշենք, որ խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը: