2013 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 505.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 458.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.6%-ով և 90.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Արդյունքում ձևավորվել է շուրջ 47.2 մլրդ դրամ հավելուրդ՝ նախատեսված 2.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 3.4 մլրդ դրամով:
2012 թվականի առաջին կիսամյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 20.4%-ով կամ շուրջ 85.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Հրապարակված տվյալների համաձայն՝ Հարկային եկամուտների և պետական տուրքի գծով կիսամյակային ծրագիրը կատարվել է 101.9 տոկոսով: Այս ուղղությամբ պետական բյուջեն համալրվել է 479.6 մլրդ դրամով, ինչը 83.6 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:






