Ստամբուլի դատարանում այսօր վերսկսվել է նիստը, որի ժամանակ, սպասվում է, որ կհրապարակվի «Էրգենեկոն»ընդհատակյա ազգայնական կազմակերպության գործով դատավճիռը, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ մի քանի տասնյակ ամբաստանյալներն, ըստ մեղադրանքի, պատրաստվում էին տապալել Ռեջեփ Թաիփ Էրդողանի ղեկավարած կառավարությունը:
Այս գործով ամենայտնի ամբաստանյալներից մեկը Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Իլքեր Բաշբուգն է:
«Էրգենեկոնի» գործը սկսվեց զինվորականների ու ընդդիմադիր պաշտոնյաների ձերբակալություններից 2008թ. ամռանը: Իշխանությունները կարծում են, «Էրգենեկոնի» հայացքները տարածվում էին ԶԼՄ-ների միջոցով:






